Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Մարտին Հուրիխանյան․ Որ տունը տուն լինի, ընտանիքը՝ ընտանիք, երկիրը՝ երկիր

Մարտին Հուրիխանյան․ Որ տունը տուն լինի, ընտանիքը՝ ընտանիք, երկիրը՝ երկիր
04.07.2020 | 16:18

Եթե սեռափոխված մտագար չեք, ազգի ներսում դրված դինամիտ չեք, աստվածային նախասկզբի հետ հակասություններ ունեցող չեք, պարտադրված եք ընդունելու, որ տղամարդը ծնված է կնոջը, կինը ծնված է տղամարդուն սիրելու համար ու սա նույնքան այն նախապայմանով, որ սերը սեր եք հասկանում և ոչ թե սեքս։

Եթե կրթական հաստատություններում, տեղեկատվության փոխանցման միջոցներում, մարդու մտավոր, հոգևոր, բարոյական, ֆիզիկական կայացման-ամբողջացման հնարավոր բոլոր կառույցներում լինեն ազգային, ապազգային պիղծ տարրեր ու փորձեն ապացուցել հակառակը, իմացեք՝ դրանք կամ զանազան դրամաշնորհներից սնվող ու փայփայվող հատուկ կառույցների գործակալներ են, կամ հիվադներ են և կամ նեռի զավակներ՝ սպառնալիք քո մարդկային կերպին ու նկարագրին։

Տղամարդ-կին ընտանեկան, հասարակական հարաբերություններում տղամարդը պիտի լինի կին էակին հարգողը, մեծարողը, գնահատողը, պաշտողը, պաշտպանողն ու խնայողը։
Նույնը՝ փոխադարձմամբ։

Տղամարդ-կին սիրո արդյունքում ծնված երեխան պիտի իմանա, որ տղամարդը ընտանիքի գլուխն է, միտքն ու բանականությունը, պաշտպանը, կինն այդ գլխին, մտքին ու բանականությանը, պաշտպանին սեր ու սիրտ, ջերմություն, վստահություն ապահովող թիկունքը, երեխան այդ ներդաշնակության անգերազանց պսակը, խինդն ու երջանկությունը։

Սրա՛նք պետք է լինեն տանը, հասարակությունում, կրթադաստիարակչական հաստատություններում երեխայի ստանալիք գլխավոր կրթությունը, որ տունը ՏՈ՛ՒՆ լինի, ընտանիքը՝ ԸՆՏԱՆԻ՛Ք, երկիրը՝ ԵՐԿԻ՛Ր, հավատն էլ այս ամենն իրար ագուցող զորավոր հիմնասյունը։

Դիտվել է՝ 2527

Մեկնաբանություններ